Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավ է խորտակվել. կան զոհեր

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, ռուսական բեռնատար նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: 

Նավի անձնակազմը 15 մարդուց է բաղկացած եղել, որոնցից 2-ը մահացած է գտնվել, 6 մարդու հաջողվել է փրկել: Անձնակազմի մյուս անդամներին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են ընթանում:

 

Բարթըն նահանգի ղեկավար Սինան Գյուների խոսքով՝ նավը խորտակվել է եղանակային վատ պայմանների հետևանքով:

Քաղաքականություն

Պատահարներ