ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունը չի կարող մեղքի բաժին չունենա. Փաշինյանը՝ 62 շիրակցիների գերեվարման մասին

Չի կարող տեղի ունեցող որևէ երևույթի մեջ երկրի իշխանությունը և կառավարությունը մեղքի բաժին չունենալ։ Այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների վերաբերյալ պատգամավորի հարցին։

«Երբ ձևավորում ենք օրակարգ, նշանակում է՝ այդ հարցը մեր օրակարգում է քանի դեռ չի լուծվել։ Մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցը լուծելու ուղղությամբ և մեր համոզմունքն այն է, որ այս թեմայի շուրջ մանրամասների հրապարակային քննարկումը որևէ օգուտ չի բերում գործին, այլ վնասում է։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում հստակ գրված է, որ գերիները, պատանդները, այնտեղ պահվող այլ անձիք պետք է վերադարձվեն և մենք հետևողական ենք լինելու այդ պայմանի կատարման գործում։

Դա եռակողմ հայտարարություն է և Ռուսաստանի Դաշնությունը որպես եռակողմ հայտարարության կողմ լիարժեք պաշտպանում է մեր դիրքորոշումը»,-ասաց վարչապետը։

Քաղաքականություն

Պատահարներ