Սա է շեշտադրումը, որ այո՛, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել. Նազելի Բաղդասարյան

Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կարծում է, որ ինչպես բոլոր մնացած մտքերը, այնպես էլ գերիների վերադարձի մասին վարչապետի միտքը փորձում են համեմել այլ երանգներով։

 

«Այո՛, չենք ունեցել նման քանակությամբ գերիներ, և տրամաբանորեն է, որ այստեղ խոսքը գնում էր ոչ թե ծավալների մասին, այլ գործընթացի շարունակականության մասին։ Սա է շեշտադրումը, որ այո՛, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել», - ասաց Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, թե և՛ իրավական հարթակում, և՛ որոշակի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում մեխանիզմներ կան, որոնց մասին չի բարձրաձայնվում։

 

«Բայց ասեմ, որ գերի վերադարձման համար շարունակական գործընթաց է գնում», - ասաց Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, խորհրդարանական հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։

Քաղաքականություն

Պատահարներ