«Անգամ սա՛ էր խաբեություն». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ կենտրոնի թաղապետարանը տեսանյութ էր տեղադրել, իբրև ապամոնտաժվում է այս ապօրինի մանսարդը։ Փաստորեն անգամ դա՛ էր խաբեություն, իսկ կատարվող գործողությունները՝ միայն տեսախցիկի համար։
Այսօր արդեն իրականացվել են հիմնական շինարարական աշխատանքները և տեղադրվել պատուհաններ։
Սա կամքի բացակայություն չէ, որովհետև համոզված եմ, որ անգամ զրո հեղինակություն, բայց պաշտոնեական լիազորություն ունեցող թաղապետը կկարողանար կանխել սա։ Սա պաշտոնեական անգործություն է, որով համայնքին վնաս է պատճառվում։
 Փաստորեն իշխանության գալու ձեր նպատակը ոչ թե ապօրինությունները վերականգնելն էր, այլ նոր ապօրինություններ հովանավորելը»։

 

Нет описания.

Քաղաքականություն