ԱԺ նախագահն ու որոշ պատգամավորներ պատերազմի թեժ օրերին պետբյուջեի հաշվին գնացել են Արցախ. հյուրանոցի և օրապահիկի գումարն էլ է ներառված եղել

Համացանցում տեղեկություն է տարածվել, ըստ որի՝ Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում. բյուջեից նրանց հատկացվել է ճանապարհածախս, հյուրանոցի համար գիշերավարձ, գրպանի ծախսի գումար (օրապահիկ), ինչպես նաև առանձին գումար «ներկայացուցչական ծախսերի համար»: 

 

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը համապատասխան հրամանը ստորագրել է 2020թ.-ի հոկտեմբերի 16-ին`պատերազմի ամենաթեժ օրերին, երբ հազարավոր հայեր՝ Սփյուռքում ու Հայաստանում, գումար էին հանգանակում և կամավորագրվում էին, մինչդեռ Արարատ Միրզոյանը, Հրաչյա Հակոբյանն ու մյուսներն անգամ Արցախ մեկնելու ճանապարհածախսն էին բյուջեից վերցնում: Եվ մինչ բանակը կռվում էր, հարկատուների հաշվին Արցախ հասած «իմքայլականները» ժամանակ էին անցկացնում Ստեփանակերտի ռեստորաններում:

 

Нет описания.

Քաղաքականություն

Պատահարներ