Նախկին պատգամավորը կշարունակի մնալ կալանքի տակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը: 

 Լեւոն Սարգսյանի փաստաբանները միջնորդել էին իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել, իսկ գրավի չափը որոշելը թողել էին դատարանի հայեցողությանը: Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ:

Հիշեցնենք,որ Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

Քաղաքականություն

Պատահարներ