Ուկրաինայի ռուսական անձնագրով բնակիչների իրավունքները կսահմանափակվեն

Գերագույն ռադայում օրինագիծ է ներկայացվել, որով նախատեսվում է Ուկրաինայում երկքաղաքացիություն սահմանել։ Ընդ որում, ենթադրվում է, որ «ագրեսոր-երկրի» անձնագիր ունեցողները կսահմանափակվեն իրավունքներում։ Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին։

Ինչպես կարծում են խորհրդարանականները, օրինագիծն ուկրաինացիներին թույլ կտա հաղորդակցվել երկրի ներքին խնդիրների և ակտիվ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին՝ պահպանելով օտարերկրյա քաղաքացիությունը: Սակայն դա չի վերաբերում նրանց, ովքեր ունեն ռուսական անձնագիր։

«Ուկրաինայի այն քաղաքացիներին, որոնք ունեն Ուկրաինայի նկատմամբ ագրեսոր ճանաչված երկրի քաղաքացիություն, նախատեսված է արգելել իրենց ընտրական իրավունքների իրականացման գործում», — ասված է օրինագծին կից բացատրական գրության մեջ:

Քաղաքականություն