Բայդենը Պուտինի հետ զրույցում Նավալնիին ազատ արձակելու կոչ է արել

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ կոչ է արել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին:
 «Այո՛, ինչպես վերջին շաբաթների ընթացքում հրապարակայնորեն դա արել է մեր թիմը»,- ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը խնդրել է ազատ արձակել Նավալնիին:
Նա հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ հայտնել ավելի վաղ կայացած 2 առաջնորդների զրույցից, ինչպես նաև հայտնել Պուտինի արձագանքի մասին:

Քաղաքականություն