Իրաքում ոչնչացվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը

Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածը ոչնչացրել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին, հայտնում է The New York Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Ջաբար Սալման Ալի Ֆարհան ալ-Իսաուին, ով հայտնի է նաև որպես Աբու Յասիր, սպանվել է հունվարի 27-ին, Քիրկուկ քաղաքի շրջանում։ Նրանից բացի, ոչնչացվել են ահաբեկչական խմբավորման ևս 9 գրոհայիններ։ Գործողությանը մասնակցել է նաև Իրաքի անվտանգության ծառայությունը։

Պարագլուխը ղեկավարել է ԻՊ գրոհայինների գործողություններն Իրաքում և փորձել վերականգնել խմբավորման ազդեցությունը երկրում։ Նրա ոչնչացումը պատասխան է դարձել ահաբեկչությանը, որն իրականացվել էր Բաղդադում հունվարի 21-ին։ Դրա հետևանքով զոհվել էր 32 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։

Քաղաքականություն