Երկրաշարժի առաջացրած խուճապից տուժել է 3 քաղաքացի, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում. ԱՆ մամուլի խոսնակ

Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը։

«Մասնագետների հավաստմամբ՝ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում», - Ֆեյսբուքում գրում է Հռիփսիմե Խաչատրյանը։

Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել, նաև փոխանցում է Առողջապահության նախարարության խոսնակը՝ նշելով, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:

Քաղաքականություն

Պատահարներ