Իսակովի պողոտայում բախվել են Nissan-ն ու KIA-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan

Այսօր՝ փետրվարի 13-ին,  խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  04:50-ի սահմաններում Իսակովի պողոտայի 22 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա  Գագիկ Հովհաննիսյանի վարած Nissan  մակնիշի և 34-ամյա Էդգար Աբրահամյանի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Հովհաննիսյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Է. Աբրահամյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Ավտոմեքենաները, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ