Արմավիրի մարզում գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված Toyota-ին, վերջինս 15մ շպրտվել է. կա վիրավոր. Shamshyan. com

Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ Քարակերտ-Դալարիկ 28 10, 9 Տի կետում, Գյումրի-Երևան 687 համարի գնացքը հարվածել է գծերը  հատած Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Օգսեն Խառատյանի վարած Toyota camry մակնիշի ավտոմեքենային։  

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Toyota-ի վարորդը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Բաղրամյանի շտապօգնության կայանի բուժաշխատակիցների կողմից տեղում առաջին բուժօգնություն  է ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

 

Ոստիկանությունը պարզում է գնացքը վարած անձի ինքությունը։ Շամշյանի տեղեկություններով՝ երբ գնացքը բախվել է Toyota-ին, վերջինս մոտ 15 մ գնացքի գծերից շպրտվել է։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

Քաղաքականություն

Պատահարներ