ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամո Արեյանը՝ առատ տեղումների հետևանքով առաջացած խնդիրների մասին

Առատ տեղումները խնդիրներ են առաջացրել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Այս մասին Քաղաքապետարանի նիստի ընթացքում ասաց խորհրդական Կամո Արեյանը։


«Առատ տեղումները խնդիրներ են առաջացրել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Պատճառներից մեկը հենց այդ հատվածում տեղումների ծավալն է, մյուսը՝ հեղեղատարների իսպառ բացակայությունն, օրինակ, Արշակունյաց պողոտայի աջակողմյան հատվածում: Ջրականգի պատճառների մեծ մասը պայմանավորված է եղել և՛ թողունակությունը չբավարարելու, և՛, իհարկե, մաքրման աշխատանքների հետ: Այս պահի դրությամբ խնդիր ունենք Վարդանանց-Խանջյան խաչմերուկում, որտեղ խափանվել է մակերևութային ջրերի հեռացման պոմպային ամբողջ համակարգը»,- ասաց նա։


Քաղաքականություն