Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը:

Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին:

Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:

 

Քաղաքականություն

Պատահարներ