Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկի վերաբերյալ

Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն իր առարկություններով հետ է վերադարձրել, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը»,- նշեց Պետրոսյանը։

Նշենք, որ սահմանված կարգի համաձայն՝ եթե նախագահը եռօրյա ժամկետում դիրքորոշում չի հայտնում, ապա Նիկոլ Փաշինյանի առաջարկը կմտնի ուժի մեջ, իսկ եթե առարկություններով հետ ուղարկի, ապա նախագահի առարկությունները ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը 5 օրվա ընթացքում կարող է ընդունել առարկությունները կամ կրկին ուղարկել առաջարկը։ Այդ դեպքում նախագահը եռօրյա ժամկետում կդիմի Սահմանադրական դատարան՝ որոշման սահմանադրականության հարցով։

Քաղաքականություն

Պատահարներ