Օրվա լրահոս

Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բախվել են Եղվարդի բնակիչ, 27-ամյա Ռոման Պետրոսյանի վարած  Toyota մակնիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Արթուր Հայրապետյանի վարած  ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Հայրապետյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղբարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի   շտապօգնության բրիգադի կողմից  տեղում առաջին բուժօգնութունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ  Ա. Հայրապետյանը եղել է ոչ սթափ (խմած):   
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերջին նորություններ