Օրվա լրահոս

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«2018-ին մերժեցինք բոլոր արատավոր երևույթները՝ մարդ հավաքել, դպրոցներից մարդ բերել, պաշտոնական դիրքի չարաշահում, ընտրակեղծիք, լցոնում, ձայն առնել, վախեցնել, շանտաժ անել։

Որքան էինք հավատում այդ իրականությանը ու որքան հաճելի էր, որ դա ստացվեց, բայց 2021 թ. կրկին հասանք զրոյական կետի և սահուն մտնում ենք մերժված, արատավոր երևույթների տիրույթ։

Բարի գիշեր...»:

Հիշոցնենք, որ համացանցում հեռախոսային ձայնագրություններ են շրջանառվում, համաձայն որոնց՝ մարզերից իմքայլականները մարտի 1-ի հանրահավաքի և երթի համար մարդիկ են հավաքագրում, որպեսզի վերջիններս մասնակցեն ՀՀ վարչապետի հայտարարած միջոցառումներին:

Վերջին նորություններ