Նիկոլ, ներողությունը շատ քիչ է, դրանով մենք մեր կորցրած տղերքին հետ չենք բերելու. Սաղաթելյան

Նիկոլ, ներողությունը շատ քիչ է։ Այս մասին հանրահավաքի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Քիչ առաջ գերագույն գլխավոր խելագարը մյուս հրապարակում հայտարարել է, որ ինքը ներողություն է խնդրում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ժողովրդից՝ իր գործած բոլոր սխալների համար։

Եկեք շատ հստակ ասենք՝ Նիկոլ, ներողությունը շատ քիչ է, ներողությունով մենք մեր կորցրած տղերքին հետ չենք բերելու, ներողությունով Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու, մենք ներողությամբ չենք բավարարվելու, դու պետք է հեռանաս և վերջ»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Քաղաքականություն

Պատահարներ