Բախվել են Škoda-ն ու Mercedes-ը. վերջինս էլ մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կան վիրավորներ

Այսօր, մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Škoda և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։  Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։

 

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Սիսիանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

 

Օպերատիվորեն դեքպի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսաքնազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։  

Քաղաքականություն

Պատահարներ