Տեղեկությունը, թե 500 ռուս խաղաղապահներ Տավուշի մարզի սահմանի երկայնքով չափագրումներ են անում, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: 

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց:

ՀՀ ՊՆ

Քաղաքականություն

Պատահարներ