Օրվա լրահոս

Մարտի 5-ին տված ասուլիսում Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի խոսքից իմացանք, որ 2020 թվականին 2019֊ի համեմատ մետրոյի ուղևորափոխադրումները կրճատվել են 50%-ով՝ 10 միլիոն ուղևորով, նախկին 21 միլիոն ուղեւորի փոխարեն 2020 թվականին մետրոյից օգտվել է ընդամենը 11 միլիոն մարդ, գրում է hraparak.am-ը: Նոր Հայաստանում առանց բացառության բոլոր ոլորտներում կործանարար անկում է գրանցվում։ Եւ չնայած մայրաքաղաքում խցանումների ավելացմանը, մետրոյի փոխադրումները ոչ թե շեշտակի աճել են, այլ կատաստրոֆիկ կրճատվել։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին առանձնակի ուշադրություն և աճ էր խոստանում մետրոյում։ 

 

2012 թվականին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էր արտահայտվում Եվրոպական ներդրումային եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկերի հետ կնքված վարկային համաձայնագրին եւ հայտարարում էր. «Մետրոպոլիտենը հետեւողականորեն սպանվել է՝ ազգային հարստություն հանդիսացող ռազմավարական այս օբյեկտը շահույթ չի ստանում»: 

 

 

Ապա 2017 թվականին՝ Երեւանի ընտրությունների ժամանակ, որպես «Ելք» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու հայտարարում էր․ «Ելք դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը մինչեւ 2022 թվականը Երեւանում առնվազն մեկ մետրոկայարանի ավելացնումն է»: Նախընտրական քարոզչության ժամանակ հիշեցնում էր, որ Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Աջափնյակ կայարանի շահագործման հանձնման խոստումը համարում են ոչ իրատեսական, մինչդեռ․ «Բարեկամություն մետրոյից մինչեւ Հրազդանի կիրճը բոլոր կոմունիկացիոն թունելները եւ երթային թունելը պատրաստ են, իսկ Աջափնյակի հատվածում բոլոր կոմունիկացիոն թունելներն են պատրաստ: Եվ այդտեղ, ըստ էության, մնում է երթային թունելի եւ կայարանի կառուցումը»: 

Եւ շատ պատկերավոր ներկայացնում էր, թե ինչ է հարկավոր անել.

 

«Այդ ճանապարհը կարող է գործել հետեւյալ սցենարով. գալ հասնել Շիրակի փողոց, հետո մտնել Արտաշիսյան փողոց, հետո միանալ Երեւանյան լճի պատնեշի վրա կառուցված կամրջին, Իսկակովի պողոտայով միանալ փողոցին: Ստացվում է, որ գոյություն ունեցող կամրջից մեկ կիլոմետր ներքեւ ուզում են մեկ այլ կամուրջ կառուցել: Ես կարծում եմ, որ դա բացարձակապես նպատակահարմար չէ, մանավանդ դրա կառուցումը նախատեսվում է Երեւանի ամենակարեւոր հնավայրերից մեկի՝ Կարմիր բլուրի վրայով: Կարծում եմ, որ այդ թունելի միջոցները կարելի է ներդնել այստեղ եւ այս կամուրջը կառուցել Հրազդան գետի վրայով, Աջափնյակի եւ Արաբկիրի միջեւ ստեղծելով մետրոյի կամուրջ»։ Իր նախընտրական հերթական սուտ խոստումը նա ամփոփել էր այսպես․ «Սա է իմ պատկերացումը եւ ես կարծում եմ, որ սա շատ իրագործելի ծրագիր է»։

 

Իսկ մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծումը նա նկարագրել էր այսպես․ «Երբ գազելների թիվը կրճատենք, բացառենք մետրոյի երթուղիները կրկնող ավտոբուսային, տրոլեբուսային երթուղիների գոյությունը, եւ մետրոյի ուղեւորահոսքերը մեծացնենք, դա միանգամայն կփոխի երթեւեկության եւ խցանումների վիճակը քաղաքում»։
Այս խոստումներից ոչ մեկն անգամ մոտ չեն իրականություն դառնալուն։


Հ. Գ. Մետրոպոլիտենի տնօրենի ԺՊ-ի ֆեյսբուքյան էջից էլ արձանագրեցինք, որ երիտասարդը առանձնակի սեր ունի կերուխումների հանդեպ։

 

 

Վերջին նորություններ