Ադրբեջանում ձերբակալել են ազգային հերոսի կոչում ունեցող պաշտոնաթող գեներալ-լեյտենանտի

Ադրբեջանում 4 ամսով ձերբակալել են պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ռովշան Աբքարովին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ձերբակալման պատճառն անհայտ է:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` դեռ փետրվարի սկզբին Ադբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռացրել էր Աբքարովին Ադրբեջանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

1995-ին Հեյդար Ալիևի կողմից նրան շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում:

Ըստ թելեգրամ ալիքների՝ Ռովշանը թմրամոլ է ու ռազմական հանցագործ: Նրա վերջին զոհն է դարձել ՀՀ Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանը, ում նա անձամբ է կտտանքների ենթարկել ու սպանել:

Քաղաքականություն