Շարունակվում են վերահսկողական աշխատանքները հանրային տրանսպորտում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ վերահսկում են Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրային տրանսպորտում։

 

Ուղևորափոխադրող որոշ ընկերությունների վարորդներ շարունակում են չպահպանել հակամաճարակային կանոնները։ Արձանագրված դեպքերով կազմվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ։

Հանրային տրանսպորտային միջոցներում դիտարկվում են ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման պահանջի կատարումը։

Քաղաքականություն