Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի մոտակայքում առկա ռազմական օբյեկտներին ուղղված իսրայելական մի քանի հրթիռ են չեզոքացրել

Սիրիայի ՀՕՊ համակարգերը կրակ են վարել երկրի հարավային շրջաններում նկատված օդային թիրախների ուղղությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է SANA գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «ագրեսիվ հարձակումը» իրականացրել է Իսրայելը, և հրթիռային հարվածները հասցվում են սիրիական ռազմական օբյեկտներին ու դիրքերին՝ մայրաքաղաք Դամասկոսից ընկած շրջաններում:

Հաղորդվում է, որ սիրիական ՀՕՊ համակարգերը իսրայելական մի քանի հրթիռ են վնասազերծել:

Քաղաքականություն