Բայդենը հայտարարել է, որ «ինչ-որ մի պահի» կխոսի Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը վստահ է, որ «ինչ-որ պահի» կխոսի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Համոզված եմ, որ ինչ-որ պահի մենք կխոսենք»,- ասել է Բայդենը լրագրողների հետ զրույցում:

Ավելի վաղ Բայդենը, ԶԼՄ-ների այն հարցին, թե իր ռուս գործընկերոջը համարում է «մարդասպան», թե ոչ, պատասխանել է, որ համարում  է: Նա նաև նշել է, որ Պուտինը «պատասխան կտա» ամերիկյան ընտրություններին ենթադրյալ միջամտության համար:

Քաղաքականություն