ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը. Մուրադովը՝ Բաքվից ժամանած դատարկ ինքնաթիռի մասին

Այսօր  «Հրապարակի»  թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին: Կայքը տեղեկություն է ունեցել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։

Թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Մուրադովից հետաքրքրվել է, թե ինչու՞ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։

«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանել է Մուրադովը։

Մուրադովի խոսքով՝ գերի վերադարձ պլանավորված չի եղել, դա եղել է սովորական աշխատանքային այց։

Կայքը աղորդում է, որ Մուրադովի թիկնազորը թույլ չի տվել նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ «Մեր օպերատորին սպառնացին և գետնին շպրտեցին տեսախցիկը»,– գրում է կայքը: 

Քաղաքականություն

Պատահարներ