Անձրևաջրերը քայքայվող դիերի վրայից ամբողջ մանրէները տանում, խառնում են ազգաբնակչության խմելու ջրին. պատգամավոր

Գերեզմանատների այսօրվա վիճակը սպառնում է էկոլոգիական, առողջապահական լուրջ խնդիրներով, ԱԺ-ում ասաց իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը: 

«Զեյթունի գերեզմանատան տարածքի ներքևի մասում գտնվում է ջրամբար, որտեղից մենք ջուր ենք խմբում: Անձրևաջրերը քայքայվող դիերի վրայից ամբողջ մանրէները տանում, խառնում են ազգաբնակչության խմելու ջրին, եթե համապատասխան զտում չարվի»:

Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ Երևանը շրջապատված է գերեզմաններով, տարածքն օր օրի քչանում է: Բայց նրա խոսքով՝ դիակիզարանների կարիք այսօր չկա, որովհետև աշխարհում կան մի շարք այլ մեթոդներ, մասնավորապես, «կանաչ դիակիզում» կոչվողը:

«Անգլիայի բնակչության շուրջ 30-40 տոկոսն արդեն անցել է դրան: Դիակիզարան կառուցելը բավական թանկ հաճույք է և արդեն նախորդ դարին բնորոշ է», - նշեց պատգամավորը:

Քաղաքականություն

Պատահարներ