Մհեր Մկրտչյանն՝ «Իշխանություն» ֆիմի ցուցադրման ճնշումների վերաբերյալ լուրերի մասին

«Ճնշման հետ կապված որեւէ փաստի չեմ տիրապետում, կոնկրետ ինձ հետ իշխանության որեւէ ներկայացուցիչ կոնտակտի դուրս չի եկել»,- այս մասին հայտարարել է «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Ռեժիսորն արձագանքել է Թելեգրամի «Mediaport» ալիքի հրապարակած տեղեկությանը, որ «Ալեն Սիմոնյանը զանգահարել է կինոթատրոններ՝ հորդորելով չցուցադրել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը»։ 

Ռեժիսորը ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ ներողություն է խնդրել լրագրողներից՝ նշելով, որ այսօր հնարավորություն չունի պատասխանելու նրանց զանգերին։ «Ներեք, այսօր չունեմ հնարավորություն պատասխանել ձեր զանգերին, ինչպես նաև չեմ կարող մեկնաբանել Mediaport-ի նյութը Ալեն Սիմոնյանի «Իշխանություն» ֆիլմի հետ կապված կինոթատրոններ կատարած կամ չկատարած զանգերի մասին»,- հավելել է ռեժիսորը։

Քաղաքականություն

Պատահարներ