Նման հարց չկա, չի էլ կարող լինել Սյունիքի մարզով միջանցքի տրամադրում Ադրբեջանին. պատգամավոր

Պետք է ապաշրջափակել ճանապարհները, բայց այնպես անել, որ ՀՀ շահը չանտեսվի, իսկ այդ շահը ենթադրում է, որ Մեղրիի տարածքով ադրբեջանցիները չեն կարող միջանցք ունենալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այն, որ ճանապարհների ապաշրջափակման հարցը Հայաստանի համար կարեւորագույն հարց է, դա միանշանակ է, այն որ ճանապարհների ապաշրջափակումից հետո տեսության մեջ զգալի փոփոխություններ կզգանք եւ նոր հեռանկարներ կունենանք, դա եւս միանշանակ է, բայց այն պատկերացումները, որոնք ապաշրջափակման վերաբերյալ ունի Ալիեւը, մեզ համար, մեծ մասամբ, գուցե, անընդունելի են։ Դուք, երեւի, նշում եք Սյունիքի մարզով ինչ-որ միջանցք տրամադրելու հարցը․ ես կարծում եմ՝ նման հարց չկա, չի էլ կարող լինել Սյունիքի մարզով միջանցքի տրամադրում Ադրբեջանին։  Եթե Ալիեւը կապաշրջափակի ճանապարհները, բազմաթիվ ճանապարհներ կան, որոնք կարելի է ապաշրջափակել եւ Ադրբեջանի ու Նախիջեւանի կապն ապահովել՝ ոչ Սյունիքի մարզով ինչ-որ միջանցքի տրամադրում։ Նման հարց չի կարող լինել։ Իհարկե, դա Ալիեւի եւ Էրդողանի երազանքն է, որը երազանք էլ կմնա»,- ասաց իմքայլական պատգամավորը։ 

Քաղաքականություն

Պատահարներ