Երևանում «յաշիկներն» ուղեկցում էին առանց համարանիշի BMW-ի. վարորդին «ակտավորել» են

Այսօր՝ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի կարգադրությամբ, նույն դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ ծառայողները Մաշտոցի պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են, որ մի քանի «յաշիկներ» ուղեկցում են առանց համարանիշի BMW-ն, որից հետո ՃՈ ծառայողները կանգնեցրել են շարասյունն ու «յաշիկների» արանքում գտնվող BMW-ի վարորդին «ակտավորել»: 
 

 

 

 

 


ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանը բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի՝ առաջին հերթին ելնելով իրենց անվտանգությունից, պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաների վրայից չհանեն համարանիշները ու անգամ եթե օրինախախտ վարորդները թաքնվեն, միևնույն է, հայտնաբերվելու են և ենթարկվելու վարչական պատասխանատվության, ինչպես այսօր տուգանված BMW-ի վարորդը: 

Իսկ անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

Քաղաքականություն

Պատահարներ