Օրվա լրահոս

Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, ում հետ բավականին խիստ խոսակցություն է եղել, իրավիճակն այնքան է սրվել, որ բանը հասել է գոռգոռոցների ու ձեռնամարտի:

Արդյունքում, ըստ օդում կախված լուրերի, քաղաքապետը դաժան ծեծի է ենթարկվել:

 

Auroranews-ի հետ զրույցում Մանվել Փարամազյանը անձամբ հերքեց տարածվող տեղեկությունը: 

 

 

«Նման բան չկա, չգիտեմ, թե ինֆորմացիան որտեղից է տարածվել: Դուք ինձ տեսե՞լ եք, կարծու՞մ եք, թե ինձ ծեծի ենթարկելը այդքան հեշտ բան է: Ապատեղեկատվություն է, ամոթ էլ է: Չգիտեմ, թե ովքեր են այդ տեղեկությունը տարածում և ում շահերն են սպասարկում»,- նշեց նա: 

 

Հարցին, թե իր նկատմամբ որևէ ճնշում եղե՞լ է վարչապետի Սյունիք կատարած վերջին այցից հետո, նշեց. «Որևէ ճնշում չի եղել: Չգիտեմ, թե վաղն ինչ կլինի, բայց հիմա ամեն բան կարգին է»:

Վերջին նորություններ