Մանրամասներ Երևանում տեղի ունեցած կրակոցներից ու դանակահարությունից. վիրավորների ու թաղապետերի անունները հայտնի են

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այս գիշեր Երևանում տեղի ունեցած գիշերային ռազբորկայից. վիրավորների ու թաղապետերի անունները հայտնի է: 

Նշենք, որ այսօր՝ մայիսի 1-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկաե է տեղի ունեցել Երևանում. ժամը 00։20-ի սահմաններում «Էրեբունիե բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։  

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, ու մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են,որ նշված անձինք վիրավորվել են Թոխմախի գերեզմաններում։  

Հիվանդանոցից ոստիկաններն ու քննիչները մի քանի խմբերով 1.5 ժամից ավելի գերեզմանների ողջ տարածքում ստուգում էին, որպեսզի գտնեին դեպքի վայրը։ Նրանց հաջողվում է հայտնաբերել մարտաֆիլմ հիշեցնող վայրը, որտեղ հայտնաբերվում են արնանման հետքեր, ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ։ 

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզում են վիրավորների ինքնությունը. նրանք են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Գագիկ Խաչատրյանը, 35-ամյա Հրաչյա Բոյաջյանը, 27-ամյա Համլետ Վանոյանը և 30-ամյա Արման Հովհաննիսյանը։ Դեպքի վայրի զննությամբ քննչներն առգրավել են հայտնաբերված ավտոմատը, ատրճանակը, կրակված պարկուճները, «բարսետանե։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի, 112 հոդվածի 2-րդ մասի և 34-104 հոդվածի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։ 
 


 

Քաղաքականություն

Պատահարներ