Շենգավիթի թաղապետը մանրամասներ է հայտնում գիշերային «ռազբորկայից»

Շենգավթի վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այս գիշեր Երեւանում տեղի ունեցած զինված ռազբորկային: 

Նա, մասնավորապես, նշել է. «Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեկ Երևանի քաղաքային («Թոխմախե) գերեզմանատան մոտ քրեական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածք ստացած անձանցից մեկին հիվանդանոց ենք տեղափոխել ես և Մալաթիա-Սեբաստիա վ/շ ղեկավար Դավիթ Կարապետյանը: 

Թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունեցել: Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ, նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: 

Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, ով, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց: 

Հուսով եմ՝ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառում, և նրա (ինչպես նաև ըստ մամուլի՝ մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի: Հորդորում եմ քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթե: 

Այսօր՝ մայիսի 1-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկաե է տեղի ունեցել Երևանում. ժամը 00։20-ի սահմաններում «Էրեբունիե բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։  

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են վիրավորների ինքնությունը. նրանք են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Գագիկ Խաչատրյանը, 35-ամյա Հրաչյա Բոյաջյանը, 27-ամյա Համլետ Վանոյանը և 30-ամյա Արման Հովհաննիսյանը։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։ 

 

Քաղաքականություն