ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍՈւ-25-երով ոչնչացվել են հակառակորդի դիվերսիոն խմբեր. ՊՆ-ն կադրեր է հրապարակել

ՍՈւ-25 ինքնաթիռներով ոչնչացվել են հակառակորդի դիվերսիոն խմբեր, հարավային ուղղությունում հատուկ առաջադրանքներ են կատարվել։

ՀՀ պաշտպանության նախարարությունն արխիվային կադրեր է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես է հայկական օդուժի ՍՈւ-25-ը հարվածում ադրբեջանական դիրքերին։ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Զինուժի մեդիայի»` այդ մասին պատմող ռեպորտաժը։
 

Կադրերից երևում է, որ ինքնաթիռը շատ ցածր է թռչում և հարվածներ հասցնում ադրբեջանական դիրքերին (տեսանյութի 1։31 – 1։43 հատվածում)։

«ՍՈւ-25 ինքնաթիռները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ ընթացող պաշտպանական գործողություններին կրակային աջակցություն են ցուցաբերել։ Դրանցով ոչնչացվել են հակառակորդի դիվերսիոն խմբեր, հարավային ուղղությունում հատուկ առաջադրանքներ են կատարվել։ Իհարկե, ունեցել ենք նաև կորուստ»,–ասում է ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը։
 

 

Քաղաքականություն

Պատահարներ