ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ և ադրբեջանցի զինվորականները Սյունիքի սահմաններում վիճում և հրմշտում են իրար

Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են հայ և ադրբեջանցի զինվորականները Սյունիքի սահմաններում վիճում և հրմշտում իրար: Միևնույն ժամանակ տեղի ունեցողը երկու կողմն էլ նկարում է:  

Նշենք, որ տեսանյութի հետ կապված պատկան մարմինները դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել: Տեսանյութը համացանցում հրապարակվել է երեկ: Ինչպես նշվում է Armlur.am-ի յութուբյան էջում, տեսակադրերը վերցված են Անուշիկ Մարտիրոսյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից

 

Երեկ ՀՀ ՊՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 30-ին և մայիսի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն և սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:  
 

Քաղաքականություն