Երևանում 14-րդ հարկից մարդ է ընկել

Երևանում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել։ ՀՀարտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացի է ընկել։ 

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 13:50-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ 
 

Քաղաքականություն