ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ու ավտովթարի պահը արձանգարվել է տեսախցիկի կողմից


 Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Գոռ Մանասերյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ մայիսի  2-ին Արաատի մարզում ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածների և վարոդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ford Transit-ը  վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 26-ամյա Մանուկ Մ.-ն, իսկ ВАЗ 21099-ը վարել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 37-ամյա Արման Ա.-ն:

Տեղում վրաերթի հետևանքվ մահացածներն են՝ Բաղրամյան գյուղի բնակիչներ, 53-ամյա Անահիտ Ե.-ն և 60-ամյա Անուշիկ Կ.-ն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վրաերթից հետո  Ford Transit-ի վարորդ Մանուկ Մ.-ն  կարճ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,  մայիսի 2-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 21:00-ից ժամը 21:30-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան-Արտաշատ միջհամայնքային ճանապարհից դեպի Բաղրամյան գյուղ տանող հատվածում,  Ford Transit մակնիշի ավտոմեքենան բախվել էր ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս եկել հանդիպակած գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, և առաջ ընթանալով, վրաերթի ենթարկել 2 կին հետիոտնի:  

Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են:  

 

Քաղաքականություն