Կարմիր շուկան եղել է ու կմնա մեր վերահսկողության տակ․ Վիտալի Բալասանյան. Sputnik Արմենիա

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղը մնում է և կշարունակի մնալ Արցախի վերահսկողության տակ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանն ամեն գնով փորձել է վերցնել Մարտունու շրջանի Կարմիր շուկան: 

Այդ ցանկությունը կա նաև պատերազմից հետո։«Այն ամենը, ինչ նոյեմբերի 9-10-ից մեր վերահսկողության տակ է, մնում է պաշտպանության բանակի և այլ հավասարեցված ուժերի վերահսկողության ներքո։ 

Նման քաղաքական որոշում չկա։ Կարմիր շուկան եղել է, մնում է և կմնա Արցախի Հանրապետության վերահսկողության տակ», - ասել է Բալասանյանը։ 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի շփման գծի երկայնքով տիրող իրավիճակի մասին՝ Բալասանյանը նշեց, որ ադրբեջանական կողմից արդեն բազմաթիվ անգամներ եղել ու շարունակվում են սադրանքները:

Քաղաքականություն

Պատահարներ