Տավուշի մարզում սահմանային միջադեպ չի գրանցվել. ՊՆ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Տավուշի մարզում (Անվախ, Շամշադին) գիշերվա ընթացքում ադրբեջանցիները ցանկացել են հայկական կողմից դիրքեր գրավել, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել։

Aysor.am-ի հետ զրույցում ՊՆ լրատվական ծառայությունից հերքեցին լուրը, պաշտպանական գերատեսչությունից հավաստիացրին, որ սահմանային միջադեպ չի գրանցվել Տավուշի մարզում։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ տեղյակ չեն և ճշտում են լուրի իսկությունը։

Քաղաքականություն

Պատահարներ