Նույնիսկ ամենից վատ երազում ամենից անհուսալի պեսիմիստը չի մտածում, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել․ Ռոբերտ Քոչարյան

Ես առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահներին միասնական պայքարել այս իշխանության դեմ, պայքարել ամեն օր, և եթե մտադրված եմ պայքարել, ուրեմն՝ հաջողության հասնելու ենք, սա բոլորի հաջողությունն է։ Այս մասին «Հայաստան» դաշինքի համագործակցության հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան։

«Միասնական դաշինք ձևավորելը կամ չձևավորելը պայքարելու տեխնիկաներից մեկն է։ Ես որոշել եմ ընտրությունների գնալ այս ձևաչափով։ Կողջունեմ, եթե իրենք ամբողջ թափով, կարողություններով մտնեն պայքարի մեջ։ Այս պայքարն ունի երկու բաղադրիչ՝ մեկը՝ պայքար այս կործանարար իշխանության դեմ, մյուսը՝ պայքար իշխանության համար։ Կարելի է պայքարել առաջին բաղադրիչով, չպայքարել երկրորդով, բայց առաջին բաղադրիչով չպայքարելն ուղղակի դասալքություն է»,- ասաց Քոչարյանը։

Գործող իշխանության հնարավոր վերարտադրման հարցին ի պատասխան էլ՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց․ «Նույնիսկ ամենից վատ երազում ամենից անհուսալի պեսիմիստը չի մտածում, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել, հենց ռեալիստորեն եմ ասում»,- ասաց նա։ 

Քաղաքականություն

Պատահարներ