Իսրայելում այս պահին թեժ բախումներ են տեղի ունենում. Յարութ Պաղամեան. ArmDaily

Իսրայելում այս պահին թեժ բախումներ են տեղի ունենում հրեաների և պաղեստինցիների միջև։ Հիմնական բախման արեալը Գազայի տարածքին մոտ տեղակայված քաղաքներում են։ Երեկվանից սկսել է հրթիռակոծվել նաև Երուսաղեմը։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում պատմել է Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Յարութ Պաղամեանը։

Նա նշեց, որ աննախադեպ քանակի հրթիռներ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, բայց ամեն բան ավելի է թեժացել այն ժամանակ, երբ իսրայելցիները մտել են մահմեդականների համար կարևորագույն մզկիթներից մեկը, գազ ու զենք օգտագործել այնտեղ։

Պաղամեանը վստահ է, որ իսրայելի պատասխանը այս հրթիռակոծությանը շատ հուժկու է լինելու և ամենայն հավանականությամբ գործողություններն այս գիշեր կսկսվեն։

 

Ինչ վերաբերում է Երուսաղեմի հայկական թաղամասին, ապա այն հրթիռակոծության հետևանքով չի վնասվել և վիրավորների մեջ ազգությամբ հայեր չկան։ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Յարութ Պաղամեանը նշեց, որ Գազայի տարածքին մոտ տեղակայված երկու քաղաք կա, որտեղ հայեր են բնակվում, սակայն նրանց ևս վտանգ չի սպառնում։

Պաղամեանը նշեց, որ պաղեստինցիները չեն փորձել թիրախավորել հայկական թաղամասը և այս առումով հայերը մտավախություն չունեն, չնայած որ բախման կիզակետը ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա է Երուսաղեմի հայկական թաղամասից։

Երուսաղեմի Հայ Դատի հահանձնախմբի ներկայացուցիչը նշեց, որ կարծում է, որ այս բախումները ավելի լայնածավալ կդառնան։

 

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում 

Քաղաքականություն

Պատահարներ