ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 35-ամյա տղամարդ, ում մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

Մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: 
Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ