Բախման սկզբից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 հրթիռ․ մանրամասներ

Հրթիռակոծության սկսվելուց ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական 7-րդ ալիքին։

 

«Այդ հրթիռներից 850-ը հատել են Իսրայելի սահմանը, մոտ 200-ն ընկել են հենց Գազայի հատվածում», - հայտնել է Իսրայելի բանակի ներկայացուցիչը։ 

 

Երկուշաբթի օրվանից Գազայից գնդակոծության արդյունքում ընդհանուր առմամբ զոհվել է հինգ մարդ: Երեք կին սպանվել է երեկ, որոնցից երկուսը՝ Աշխելոնում, մեկը՝ Ռիշոն Լեզիոնում:

 

Անցած գիշեր Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայում տեղակայված թիրախներին։ Հրթիռակոծման արդյունքում ավերել են ՀԱՄԱՍ ժարժման երեք բարձրաստիճան ղեկավարների տներ: Ընդհանուր առմամբ Գազայում ոչնչացվել է 500 թիրախ։

Քաղաքականություն

Պատահարներ