Իշխանասարի ուղղությամբ միջադեպի հետևանքով նախնական տվյալներով մեկ վիրավոր կա

Իշխանասարի ուղղությամբ միջադեպ է եղել, դրանք մարտեր անվանել չի կարելի: Այս մասին փոխանցում է 24News-ի աղբյուրը։ Ըստ մեր զրուցակցի՝ հակառակորդը փորձել է առաջ գալ, ինչը մեր ուժերը փորձել են կանխել։ 

«Դեռևս հստակ չէ, թե ինչն է եղել բուն պատճառը, կամ կարողացե՞լ են արդյոք առաջ գալ, թե՞ ոչ, բայց ըստ շրջանառվող լուրերի՝ միջադեպը կապված է ջրին ավելի մոտ լինելու հետ։ Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նախնական մեկ վիրավորի մասին է խոսքը»- հավելեց մեր զրուցակիցը։

Քաղաքականություն

Պատահարներ