Իսրայելական Լոդ քաղաքն այլևս անվերահսկելի է ․ քաղաքապետը կոչով դիմել է վարչապետին

Լոդի քաղաքապետը հեռուստատեսությամբ դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և խնդրել արտակարգ դրություն հայտարարել և զորքեր մտցնել քաղաք ՝ քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար: Նա հայտարարել է, որ քաղաքի վերահսկողությունն ամբողջությամբ կորել է:

Հիշեցնենք, որ այս քաղաքում է գտնվում երկրի խոշորագույն՝ Դավիդ Բեն Գուրիոնի օդանավակայանը։ Տեղակայված է Թել Ավիվից 20 կմ հարավ-արևելք։

Քաղաքականություն

Պատահարներ