Իսրայելական քաղաքում երեխա է մահացել հրթիռակոծության հետևանքով

Իսրայելի Թել Ավիվ քաղաքից դեպի արևելք ընկած Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: 

Ըստ տեղեկությունների` 7 տարեկան աղջնակից բացի, 40 տարեկան կին և նույն տարիքի տղամարդ է մահացել։ 

Եվս մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։ Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ 



 

Քաղաքականություն

Պատահարներ