Կենտրոնի թաղապետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ծեծկռտուքի գործով

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանին և թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանին մեղադրանք է առաջադրվել՝ երեկ թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով:

ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Արմեն Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով, իսկ միջադեպի մյուս մասնակցին՝ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասի (խուլիգանությունը, որի զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի և թաղապետարանի աշխատակցի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Քաղաքականություն

Պատահարներ