Սյունիքի փոխմարզպետ ու Գորիսի փոխքաղաքապետը՝ Իշխանասարի դեպքերի մասին

Սոցցանցերում և մամուլում ակտիվորեն  շրջանառվում է լուրը, որ Սյունիքի մարզում՝ Իշխանասարի ուղղությամբ, մարտեր են ընթանում: 

Լրատվամիջոցները հայտնում են, որ հակառակորդը հարձակում է նախաձեռնել ու իբր հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են:

 

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը infocom-ի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող այս լուրերը։ Փոխմարզպետը հստակեցրեց, որ Սեւ լճի ուղղությամբ սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում, որին մասնակցում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այս պահին ճանապարհվում է դեպի Սեւ լիճ։ Հարձակումների վերաբերյալ տեղեկությունները փոխմարզպետը բացարձակ սուտ է որակում։

 

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ևս արձագանքել է լուրերին. 

«Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ում հետ պետք է մարտ վարեին։ 

Հակառակորդը GPS-ով գծված սահմանից էլ առաջ են եկել»։

Գորիսի փոխքաղաքապետը նշել է, որ իր տեղեկություններով բանակցությունները վարում է առաջին բանակային կորպուսը։

Քաղաքականություն

Պատահարներ