ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայում 13 հարկանի շենքը գետնին հավասարվեց, 130 հրթիռ է արձակվել

Թել-Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչում ՝ բնակիչներին նախազգուշացնելով Գազայի հատվածից հրթիռակոծության մասին։

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը, տասնյակ հրթիռներ են արձակվել Թել-Ավիվի ուղղությամբ։

 

«Իզզեդդին ալ Քասամի բրիգադները», որոնք Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևն են, երեքշաբթի հայտարարել են Թել Ավիվի և դրա շրջակայքի ուղղությամբ 130 հրթիռների արձակման մասին: Այս մասին հայտնել է Պաղեստինյան Donia Al-Watan տեղեկատվական պորտալը։

 

Իսրայելի ՌՕՈՒ-ի ուժերը այսօր՝ մայիսի 11-ի երեկոյան, ոչնչացրել են Գազա քաղաքի 13-հարկանի բնակելի շենք: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ականատեսը:

 

«Իսրայելական ռազմական ինքնաթիռներն այսօր երեկոյան ոչնչացրել են Հանադի 13-հարկանի բնակելի շենքը Գազայում։ Ավելի վաղ 13-հարկանի բնակելի տան ադմինիստրատոր Խանադին հեռախոսազանգ է ստացել, նրան հայտնել են, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն մտադիր է ռմբակոծել շենքը», – հայտնել է ականատեսը:

Նա հավելել է, որ այդ և հարևան շենքերի բոլոր բնակիչները լքել են իրենց տները ՝ վախենալով ավերածություններից:

Երեկ՝ մայիսի 10-ի երեկոյան, «Ալ Քասամ» բրիգադները սպառնացել են գնդակոծել Թել-Ավիվը, եթե Իսրայելը ռմբակոծի Գազայի հատվածում բնակելի տները:

Քաղաքականություն

Պատահարներ