Գազի պայթյուն՝ Չինաստանում. կան զոհեր և վիրավորներ

Այսօր Չինաստանի Շիյան քաղաքում գազի պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Առնվազն 11 մարդ է զոհվել, 37-ը վիրավորվել են:
 

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06:30-ին: Պայթյունի հետևանքով շուկայի շենքը մեծ վնաս է կրել:

Քաղաքականություն

Պատահարներ